«Քեյ Էֆ Սի» (անգլ.՝ KFC, լրիվ անվանում՝ «Kentucky Fried Chicken» [թարգ.՝ Կենտուկյան տապակած հավ]), արագ սննդի ամերիկյան անդրազգային ցանց։ Մասնագիտացված է տապակած հավամսով ուտեստների, սենդվիչների, բուրգերների և այլ ճաշատեսակների մատուցման մեջ։ Գրանցած վաճառքի ծավալներով համարվում է երկրորդ խոշորագույն ռեստորանային ցանցն աշխարհում՝ զիջելով արագ սննդի արդյունաբերության առաջատար «ՄաքԴոնալդսին»։ 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ ցանցն ունի 18 875 սննդի կետեր աշխարհի 118 երկրում։ «Pizza Hut» և «Taco Bell» ցանցերի հետ համատեղ հանդիսանում է «Yum! Brands» ռեստորանային ընկերության ստորաբաժանումը։