 
                                             «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ
«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ
                     Վահագն Արսենյան - Գործադիր տնօրեն
Վահագն Արսենյան - Գործադիր տնօրեն
                     ՀՀ, Վայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաք, Բարեկամության փող., 1 շենք
 ՀՀ, Վայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաք, Բարեկամության փող., 1 շենք                     +374 60 75 88 80
+374 60 75 88 80  +374 287 21 22 1
+374 287 21 22 1  +374 287 21 64 8
+374 287 21 64 8 www.jermukgroup.am
www.jermukgroup.am                «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ը հանքային և բնական աղբյուրի ջուր արտադրող խոշորագույն ընկերությունն է Հայաստանում: Ընկերությունն իրականացնում է ՋԵՐՄՈՒԿ հանքային բուժիչ-սեղանի ջրի և ԲՅՈՒՐԵՂ աղբյուրի բնական ջրի արդյունահանում և շշալցնում: Ջերմուկ հանքային ջրի արտադրությունը սկսվել է դեռևս ՝ 1951 թվականից: Իր օգտակար հատկությունների և արտակարգ համի շնորհիվ՝ Ջերմուկ հանքային ջուրը կարճ ժամանակ անց պահանջված Է դարձել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ Խորհրդային Միությունում:
Ջերմուկի նորագույն պատմությունը սկսվում է 1999 թ. Աշոտ Արսենյանի կողմից հիմնադրված «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերության նոր, ժամանակակից գործարանի կառուցումով: Գործարանը, որը կառուցված է հանքային ջրի հորատանցքին մոտ և հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով, թույլ է տալիս շշալցնել եվրոպական չափանիշներին համապատասխան հանքային ջուր:
Շնորհիվ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերության նախագահ պրն Ա. Արսենյանի կողմից մշտապես կատարվող խոշոր ներդրումների և զարգացումների` ընկերությունը ձեռք բերեց առաջատար դիրքեր Հայաստանյան շուկայում և սկսվեց արտադրանքի արտահանում արտերկիր, որի ծավալները տարեցտարի աճում են: Եվ արդեն մոտ երկու տասնամյակ է՝ ընկերությունը կարողանում է պահպանել շուկայում առաջատարի իր դիրքերը.
2016 թ. կառուցվեց «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի բոլորովին նոր, գերժամանակակից գործարանը, որը հնարավորություն է տալիս ավելացնել արտադրանքի ծավալները և բավարարել Ջերմուկի տարեցտարի աճող պահանջարկը՝ թե Հայաստանում, և թե արտերկրում:
 «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի հանքային և աղբյուրի ջրերի բարձր որակի ապացույցն է եվրոպական, ամերիկյան և ԱՊՀ երկրների հեղինակավոր ցուցահանդեսներում ձեռք բերած բազմաթիվ մրցանակներն ու պատվոգրերը: «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ը միակ հայկական ընկերությունն է, որն ունի Եվրամիության վկայական, ինչը հնարավորություն է տալիս արտադրանքն արտահանել Եվրամիության երկրներ:
Այսօր «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի հանքային և բնական աղբյուրի ջրերը արտահանվում են ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, ԵՄ երկրներ, Իսրայել և շատ այլ երկրներ: