«Սինեմա Սթար»-ը ռուսաստանյան կինոթատրոնների ցանց է՝ տեղակայված Ռուսաստանի և Հայաստանի ավելի քան 15 քաղաքներում: «Սինեմա Սթար»-ը տարիներ շարունակ զբաղեցնում և պահպանում է իր պատվավոր տեղը Ռուսաստանի կինովարձույթի խոշորագույն օպերատորների յոթնյակում:
«Սինեմա Սթար» կինոգոտին ներկայացված է 6 կինոդահլիճներով՝ հագեցած ֆիլմերի ցուցադրության առաջադեմ հնարավորություններով:
Կինոթատրոնը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով.
ԱՌԱՋԻՆԸ և ՄԻԱԿԸ Հայաստանում՝ 360 աստիճան ձայնային հզորությամբ «DOLBY ATMOS», «Dolby Digital Surround EX», պրոյեկտորներ` «Christie», աշխարհահռչակ «Volfoni» ընկերության 3D սարքավորումներ:
Հանգստի և ժամանցի տարածքում տեղակայված է խաղային գոտին՝ «Play Lab»-ը, որտեղ առկա են բազմաթիվ ժամանցային խաղեր ցանկացած ճաշակի համար՝ բոուլինգ, ավտոդրոմ, լաբիրինթոս, մանկական ատրակցիոններ, խաղային ավտոմատներ, Art Lab և այլն:
Ինտելեկտուալ և ժամանցային խաղերի սիրահարների համար «Սինեմա Սթար»-ում գործում է նորաբաց «Շերլոք» Քվեստը:
«Սինեմա Սթար» մուլտիկոմպլեքսում գործում է նաև Michael’s սրճարան-ռեստորանը, որտեղ կարելի է անցկացնել հաճելի ժամանակ և հանգստանալ ֆիլմից առաջ: