«ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲԸ, 2010թ. ձեռք բերելով «Բջնի» հանքային ջրերի աշխարհահռչակ գործարանը, դարձավ հայկական ջրերի շուկայի առաջատարներից` առաջարկելով թարմացված և ավելի որակյալ ապրանքատեսականի: Փորձելով ամրապնդել դիրքերը տեղական և միջազգային շուկաներում` ընկերությունը ընտրել է դինամիկ զարգացման ուղի: Գործունեության առաջին իսկ օրվանից ընկերությունը որդեգրել է հաճախորդի պահանջմունքների բավարարման սկզբունքը:
«ՌՌՌ» հանքային ջրերի գործարանի արտադրատեսակների որակական ցուցանիշները հավաստագրված են Հայպետստանդարտի, Ուկրաինայի և ռուսաստանյան ստանդարտացման մարմինների կողմից: Ընկերության արտադրատեսակներն առավելագույնս պաշտպանված են կեղծումներից, քանի որ ապրանքային նշաններ հանդիսացող թե' պիտակները, թե' պոլիմերային ու ապակյա շշերն արտոնագրված են Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության «Մտավոր սեփականության գործակալության» կողմից և հանդիսանում են «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանի ոչ նյութական սեփականությունը: Հետևաբար բացառվում է դրանց կեղծումը, նմանակումը և ոչ օրինական օգտագործումը այլ սուբյեկտների կողմից: