Ուոթերլոկ ընկերությունը հիմնադրվել է 2000թ.
Գործունեության հիմնական տեսակը բնական աղբյուրի ջրի շշալցումն է՝ համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված թույլտվության:
Ընկերությունը շահագործում է բնական աղբյուր, որը գտնվում է ՀՀ էկոլոգիապես մաքուր տարածաշրջանում՝ Ապարանում՝ Արագած լեռան լանջին /4090մ/:
Բնական աղբյուրի ջրի շշալցումը իրականացվում է տեխնիկապես հագեցած ձեռնարկությունում, որտեղ ապահովված է որակի վերահսկումը և արտադրանքի անվտանգությունը:
Ընկերության նպատակն է բնակչությանն ապահովել բնական բարձրորակ աղբյուրի ջրով, ինչպես նաև պաշտպանել բնական աղբյուրը և նրա շրջակա միջավայրը: Մեր բոլոր բնական հանքային ջրերն ունեն իրենց անհատական առանձնահատկությունները, ինչը հայկական ԱՊԱՐԱՆ ապրանքանիշը դարձնում է ճանաչելի Հայաստանում և արտերկրում:
Արագած լեռան բնական աղբյուրի ջուրը գերազանց համի, որակի համադրության լավագույն ընտրությունն է:
Անշուշտ բնական աղբյուրի ջուրը առավել համեղ է: ԱՊԱՐԱՆ ջրի տարբերվող համը պայմանավորված է նրա մեջ լուծված հանքանյութերից, որոնք նրա մեջ ներծծվում են աստիճանաբար և բնականաբար, երբ անցնում է Արագած լեռան ստորգետնյա գրանիտե աղերի միջով և ճանապարհորդությունն ավարտվում է Ապարանի երկրամասի Քուչակ գյուղի կանաչ լեռնալանջին և միայն հետո լցվում դիզայներների կողմից մշակված շշերի մեջ՝ ջրալցման ժամանակակից գործարանում:
Գիտնականները հաշվարկում են ջրի մեջ եղած հանքանյութերի քանակությունը ՝TDS ցուցանիշով- նրա մեջ լուծված հանքանյութերի ընդհանուր պարունակությունը: Չափազանց ցածր TDS ցուցանիշը կարող է հանգեցնել անհամ ջրի, չափազանց բարձր պարունակությունը կճնշի նրա համային որակը: TDS քանակը ԱՊԱՐԱՆ ջրի մեջ կազմում է 231, ինչպես արտահայտում են բանիմաց սպառողները՝ ինքն է, որ կա:
Եթե դուք առողջության կողմանկից եք և հետևում եք թթվային ջուրն ընդդեմ հիմնայինի ընթացիկ քննարկումներին, ձեզ անհրաժեշտ է իմանալ, որ ԱՊԱՐԱՆ բնական աղբյուրի ջուրի pH մակարդակը կազմում է -6,8, փաստացի տեղադրված է օպտիմալ ցուցանիշի կենտրոնում:
Երկու կարևոր՝ այն է TDS -231 և pH-6,8 մակարդակի առավելությունների շնորհիվ, ԱՊԱՐԱՆ ջուրը համեղ է և օգտակար:
ԱՊԱՐԱՆ բնական աղբյուրի ջուրը փաստորեն չեզոք է, և որպես այդպիսին դասվում է եզակի հանքային ջրերի շարքին որի հանքայինացման մակարդակը հիանալի բալանսավորված է:
ԱՊԱՐԱՆ ջուրը մայր բնության ստեղծագործություն է, որին մարդկային ձեռքը աննշան կպել է ձեր սեղանին հասնելու ճանապարհին:
Ապարան ջուրը բարձրորոկ արտադրանք է և իդեալական համապատասխանում է ձեր առողջ ապրելակերպին: