 
                                             «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍՊԸ
«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍՊԸ
                     Լևոն Սերգեյի Հակոբյան - Տնօրեն
Լևոն Սերգեյի Հակոբյան - Տնօրեն
                     ՀՀ, Երևան, Աջափնյակ, Նորաշեն (16-րդ թաղամաս), 21/2 շենք
 ՀՀ, Երևան, Աջափնյակ, Նորաշեն (16-րդ թաղամաս), 21/2 շենք                     98 83 35 13
98 83 35 13 +374 10 20 07 66
+374 10 20 07 66 www.tonusles.am
www.tonusles.am                «Տոնուս-Լես» ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և այս տարիների ընթացքում բարեհաջող գործունեության արդյունքում իր ուրույն տեղն է գրավել հայաստանյան շուկայում` որպես դեղագործական առաջատար ընկերություն։
«Տոնուս-Լես» ընկերությունը հանդիսանում է մի շարք աշխարհահռչակ դեղագործական ընկերությունների բացառիկ և պաշտոնական ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում և Ղազախստանում։
Մեր ընկերությունն ակտիվ ներկայացուցչական գործունեություն ծավալող եզակի ընկերություններից է, որն իրականացնում է՝
Մեր բարձրակարգ դեղագետների և մարքեթոլոգների արհեստավարժ աշխատանքի շնորհիվ ընկերությունը դարձել է անփոխարինելի միջնորդ՝ դեղորայք սպառողների և արտադրողների միջև։
2009թ.-ից ընկերությունը տեղափոխվել է նորակառույց, համաշխարհային GDP (Good Distribution Practices) ստանդարտներին համապատասխանող շինություն:
Շինությունը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, աշխատասենյակները հարմարավետ են, կոնֆերանս-սրահը՝ ընդարձակ, պահեստային հատվածը՝ մեծ ու լուսավոր, իսկ ահա ձմեռային այգին, որը նախատեսված է ոչ միայն տարբեր ընդունելությունների, այլև հանգստի համար իդեալական գոտի է: Այս ամենը ստեղծում են այն նպաստավոր պայմանները, որոնք անհրաժեշտ են արդյունավետ աշխատանքի համար:
2010թ.-ին «Տոնուս-Լես» ընկերությունը Օքսֆորդում կայացած Եվրոպայի Բիզնես Գագաթնաժողովի կողմից արժանացավ «Եվրոպական Որակ» պատվաբեր մրցանակին, որը տրվում է այն կազմակերպություններին, որոնք բազմիցս ապացուցել են իրենց կողմից տրամադրված ծառայությունների բարձր որակը:
Սույն անվանակարգի առաջադրումը հիմնվում է Եվրոպայի Բիզնես Գագաթնաժողովի կողմից ծավալված հետազոտությունների վիճակագրական տվյալների հիման վրա:
Նույն թվականին ընկերությունը ձեռնամուխ եղավ կառուցել և շահագործման հանձնել միջազգային չափանիշներին համապատասխանող «Էֆ Դի Էյ Լաբ» սննդի և դեղերի փորձարկման լաբորատորիան (www.fdalab.am):
2014 թվականի դեկտեմբերի 8-ին «Տոնուս-Լես» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմինը հավատարմագրվել է ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 ստանդարտի պահանջներով և ստացել հավատարմագրման վկայագիր № 006 / Տ-006 (08.12.2014 - 08.12.2017):
«Տոնուս-Լես» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմինը այսուհետ իրավասու է իրականացնել արտադրանքի սերտիֆիկացում հավատարմագրման ոլորտի շրջանակներում (22 ոլորտ՝ պարենային և ոչ պարենային արտադրանք):
«Տոնուս-Լես»-ը, ընդլայնելով իր գործունեության ոլորտները, իրականցնում է նաև պայմանագրային հետազոտական ծառայություններ:
Ընկերությունն իր ողջ պատմության ընթացքում առաջնորդվել է հետևյալ սկզբունքով. «Այն ինչ հնարավոր է կատարել այսօր, պետք է արված լիներ երեկ»: