0
Բլոկնոտ
Ձեր բլոկնոտը դատարկ է: Այստեղ կազմակերպություններ ավելացնելու համար սեղմեք կամակերպության հղմանը կից սեղմակին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական Դատարան

Կազմակերպությունը դասվում է հետևյալ կատեգորիաներին` Դատարան
Աշխատանքային օրեր
Այժմ բաց է
Լրիվ օր` 09:00 - 17:45
Փակ է
Կազմակերպությանը տվյալները
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Գագիկ Հարությունյան Գարուշի - նախագահ ՀՀ, Երևան, Կենտրոն, Մարշալ Բաղրամյան պող., 10 շենք +374 10 37 41 15 ՀՀ ՍԴ նախագահի օգնական-Սարգսյան Անահիտ+374 10 58 81 84 Դիմումների ընդունման բաժին+374 10 58 81 45 Արտաքին կապերի բաժին[email protected]www.concourt.am
Քարտեզի վրա
Բնութագիր

ՀՀ Սահմանադրական դատարանն իր ձեւավորման (1996թ.) առաջին իսկ տարվանից անդամակցեց Եվրախորհրդի «Ժողովրդավարություն`  իրավունքի  միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով):  Մեկ տարի անց, 1997թ. հոկտեմբերին, հիմնադրվեց «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպությունը, որի աշխատանքները համակարգում է ՀՀ ՍԴ-ն: Իսկ 2000 թվականին, երբ Հայաստանը դեռ Եվրախորհրդի անդամ չէր,  ՍԴ-ն ընտրվեց «Եվրոպական երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերան» կազմակերպության լիիրավ անդամ: Իր նախադեպը չունեցող այդ փաստին  այն ժամանակ յուրահատուկ գնահատական տվեց Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի  նախագահ պարոն Գենան` «Հայաստանի սահմանադրական դատարանն արդեն կայացած ինստիտուտ է, եւ նման բացառությամբ կոնֆերանսի լիիրավ անդամ նրա դառնալը ապացուցվել է եվրոպական այս խոշոր կառույցին իր գործուն մասնակցությամբ,  իր ակտիվությամբ եւ բազում հետաքրքիր իրատեսական առաջարկներով»: 
Սա ՍԴ-ի` միջազգային չափանիշներով կայացած ինստիտուտ լինելու վկայություն է, որն աչքի է ընկնում իր գործուն մասնակցությամբ,  իր ակտիվությամբ,   բազում հետաքրքիր իրատեսական առաջարկներով` Եվրոպական կառույցներում հարաբերությունների լիարժեք եւ իրավահավասար սուբյեկտի դեր  կատարելով:  Դատարանը մի շատ նկատելի ավանդույթի սկիզբ է դրել` երեւանյան միջազգային ամենամյա խորհրդաժողովների կազմակերպում: Յուրաքանչյուր խորհրդաժողով  նախորդից առանձնացել է  թեմայի հրատապությամբ, մասնակիցների լայն ընդգրկումով:  Եվ այդպես` միջազգային 15 խորհրդաժողով` իրավական աշխարհում մեծ ճանաչում ու հեղինակություն ունեցող   իրավագետների ու սահմանադրագետների, սահմանադրական դատարանների նախագահների գործուն մասնակցությամբ: Խորհրդա­ժողովներում ներկայացված զեկուցումները, թեմաների քննարկումներն ու վերլուծությունները տարածվում, մասսայականացվում են «Սահմանադրական արդարադատություն» ռուսերեն եւ անգլերեն լեզուներով հրատարակվող ամսագրի, «Սահմանադրական արդարադատությունը  նոր հազարամյակում»  միջազգային քառալեզու ամենամյա տարեգրքի, ՍԴ ինտերնետային կայքի  եւ էլեկտրոնային այլ միջոցներով: Ի դեպ, ՍԴ-ի ինտերնետային կայքը եւ էլեկտրոնային տեղեկատվական համակարգը լավագույններից  են  ճանաչվել միջազգային համանման կայքերի մեջ: 
ՍԴ-ում մշակվել է եւ առանձին խտասկավառակ է պատրաստվել, ուր ներառում են աշխարհի 150 երկրների սահմանադրությունները եւ  դրանց համեմատական վերլուծությունը: Այդ ծրագիրը Սահմանադրական իրավունքի  միջազգային ասոցիացիայի կողմից ընդունվել է  որպես կարեւոր  նորույթ եւ տեղադրվել Ինտերնետի միջազգային  ասոցիացիայի թղթածրարում: Այն ռուսերեն եւ անգլերեն լեզուներով ծրագրային եզակի  փաթեթ է`  հիանալի ամփոփ նյութ սահմանադրագետ գիտնականների  եւ սահմանադրական դատարանների  համար: 
Մշակվել է նաեւ   մարդու իրավունքների վերաբերյալ  միջազգային պաշտոնական փաստաթղթերի  համեմատական վերլուծության  համալիր  ծրագիր, որտեղ ներառված է ՄԱԿ-ի եւ  Եվրոպական միջազգային բոլոր կառույցների կողմից ընդունված 1500 փաստաթուղթ` ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: Ավարտվել են  նաեւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նյութերի եւ եվրոպական դատարանի փորձի ուսումնասիրման  ու վերլության, որոշումների տարածման աշխատանքները: Այս եւ նման շատ այլ աշխատանքներով ծանրաբեռնվելը բնավ էլ չի նշանակում  լրացուցիչ բեռ վերցնել իր վրա. պարզապես  ՍԴ-ն  դարձել  է  սահմանադրական իրավունքի` միջազգային փորձը գործառող ու  նաեւ (այլեւս վստահաբար) իր փորձը տարածող հաստատություն:
Սահմանադրական իրավունքի կենտրոնը մասամբ իր վրա վերցրեց հանրակրթական դպրոցներում  իրավական թեմաներով դասավանդվող առարկաների  գծով դասագրքեր պատրաստելու գործը. ուսուցիչների համար պատրաստվեցին  մեթոդական հատուկ  ձեռնարկներ, զուգահեռաբար` ուսանողների համար հրատարակվեց Գ. Հարությունյանի հեղինակած «Սահմանադրական  վերահսկողություն» ձեռնարկը:  Նոր սերնդին  սահմանադրական արդարադատության  սկզբունքներին  ծանոթացնելու  միջոցներից  են ՍԻԿ-ի կողմից կազմակերպվող «Սահմանադրություն եւ իրավունք» աշակերտական եւ ուսանողական ամենամյա ավանդական օլիմպիադաներն ու  ուսանողական կոնֆերանսները: Հրատարակվել է մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված ուսանողական լավագույն աշխատանքների 3 ժողովածու, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնում ստեղծվել է երիտասարդ հետազոտողների խորհուրդ, ստեղծվել է ՍԴ հարուստ ու ժամանակակից գրականությամբ հագեցած գրադարան: Սերտ համագործակցություն է հաստատվել բազմաթիվ դպրոցների հետ, կազմակերպվում են թեմատիկ հանդիպումներ:
ՍԴ անդամների ու աշխատակիցների կողմից հրատարակվել են 55 մենագրություն, 191 գիտական հոդված, միջազգային գիտաժողովներում կարդացվել է 48 զեկուցում, Հայաստանում հրավիրվել է միջազգային 20 խորհրդաժողով, որոնց ընդհանուր թվով մասնակցել են տարբեր երկրների սահմանադրական դատարանների 155 անդամ, 52 միջազգային փորձագետ:
Հրատարակվել են «Սահմանադրական դատարանի տեղեկագրի» 84 համար, "Конституционное правосудие" միջազգային հանդեսի 74 համար եւ 8 հավելված, որոնք առաքվում են 50-ից ավելի երկիր, «Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում» քառալեզու տարեգրքի 15 համար, որի նկատմամբ մեծ հետաքրքրություն են դրսեւորում 100-ից ավելի երկրների` այս ոլորտի բազմաթիվ մասնագետներ ու սահմանադրական արդարադատության մարմիններ:

Տեղեկությունների վերջին թարմացումը`
28.11.2017.թ 17:39