Տելիա-Մեդ ընկերությունը հիմնադրվելով 1996թ փետրվարի 23, գործունեության սկզբից և գոյության առաջին իսկ պահից որդեգրել է ազնիվ և բարեխիղճ աշխատանքի սկզբունքը, այն պարզ պատճառով, որ իր գործունեության ողջ ծավալով ուղիղ թե անուղակի կապված է առողջության հետ: Մեզ համար կարևոր է ոչ միայն որակյալ ապրանքի ներմուծումը, այլև այն թե ինչպես և ում է հասնելու այն: Այդ սկզբունքով մենք համագործակցելով առաջատար արտադրողների հետ, գործ ունենք միայն բարձրորակ բժշկական սարքավորումների հետ: Այս գաղափարը լիովին արտացոլում է մեր գործունեությունը և խորհրդանշում է աշխատանքը:
Ներկրելով լավագույն սարքավորումներն ու տեխնոլոգիաները մենք ապահովում ենք հայրենական բժիշկների առավել որոկյալ և ճշգրիտ ախտորոշումը և բուժման գործընթացը: Մեր ներկրած դիագնոստիկ սարքավորումների որակը թույլ է տալիս վաղ էտապներում մեծ ճշգրտությամբ հայտնաբերել և ախտորոշել այնպիսի հիվանդություններ, որոնք այդ փուլում դեռևս բուժելի են, ինչն անմիջականորեն դրական է ազդում ազգաբնակչության ապրելիության տևողության և կյանքի որակի վրա:
Վաղաժամ ախտորոշման հաջողություններից հետո մեր ուժերով բժիշկներին առաջարկված սարքավորումների օգնությամբ հնարավոր է լինում արագ և բարձրորակ օգնություն և բուժում կազմակերպել հիվանդների համար: Ունենալով համագործակցության լայն միջակայք մենք ապահովում ենք բժշկական լայն ոլորտի միջոցառումների իրականացում և հնարավորություն ենք ընձեռում սրտաբանների, ստոմատոլոգների և այլ պրոֆիլի բժիշկների որոկյալ աշխատանք իրականացնելու համար:
Պատասխանատու լինելով առողջության վերականգնման որակի համար մենք ուշադրության կենտրոնում ենք նաև պահում ռեաբիլիտացիոն ոլորտի ապահովումը: Կարող ենք առաջարկել հետվիրահատական, հետռեանիմացիոն, ընդհանուր կազդուրիչ, ֆիզիոթերապևտիկ ռեաբիլիտացիա ապահովող սարքավորումների և միջոցների երկար ցուցակ: Կրկնելով, որ որակի ապահովումը մեր առաջնային խնդիրներից է:
Ծառայությունների մատուցման մեջ կարևորագույն կետերից է անմիջական շփումը մարդկանց հետ: Այս հանգամանքը ընդգծվում է մեր գործունեության ընթացքում և ապահովում է մեր աշխատակիցների քաղաքակիրթ և բարյացկամ վերաբերմունքով ցանկացած սպառողի նկատմամբ: Ունենալով սերտ կապ առողջության և առողջապահության հետ մենք խիստ կարևորում ենք գրագետ շփումը: Սա է նաև նախադրյալներից մեկն այն հանգամանքի, որ մենք համագործակցում ենք առաջատարների` GE, MS Westfalia, Chirana, Mindray, HTI, Medicom MTD, DMS, Vestfrost Solutions հետ:
Տելիա-մեդ ընկերությունը իր գործունեության ընթացքում բազմիցս ապացուցել է սկզբունքային աշխատանքի գոյությունը, առաջարկվող ծառայությունների որակը և մատչելիությունը, լավագույնի առաջարկումը բժշկության ոլորտում և համագործակցության ու աշխատանքի պրոֆեսիոնալիզմը: