0
Բլոկնոտ
Ձեր բլոկնոտը դատարկ է: Այստեղ կազմակերպություններ ավելացնելու համար սեղմեք կամակերպության հղմանը կից սեղմակին:

Սֆինքս.Էյեմ - Գրիման Անվտանգության համակարգերի սրահ

Կազմակերպությունը դասվում է հետևյալ կատեգորիաներին` Մասնագիտացված Տեխնիկա, Հեռահաղորդակցության և ՏՏ Սարքավորումներ
Աշխատանքային օրեր
Այժմ փակ է
Լրիվ օր` 09:30 - 18:30
Փակ է
Կազմակերպությանը տվյալները
«ԳՐԻՄԱՆ» ՍՊԸ Մանվել Ենգիբարի Գրիգորյան - Տնօրեն ՀՀ, Երևան, Արաբկիր, Կոմիտասի պող., 1 շենք, №66 +374 10 22 44 60 +374 91 31 52 82 բջջ.+374 10 22 44 60www.sphinx.am
Քարտեզի վրա
Բնութագիր

Պատիվ ունենք ներկայացնելու անվտանգության համակարգերի Սֆինքս.էյէմ սրահը, որի հիմնադիրն է ԳՐԻՄԱՆ սահմանափակ         պատասխանատվությամբ ընկերությունը: Գործելով հայաստանյան շուկայում 2002 թվականից, մեր ընկերությունը հանդես է եկել անշարժ օբյեկտների ֆիզիկական անվտանգության համակարգերի նախագծման, դրանց իրականացման, կարգաբերման, անհրաժեշտության դեպքերում նաև սպասարկման առաջարկով եւ հաջողությամբ իրականացրել բազմաթիվ համալիր ծրագրեր: Ցանկանալով ընդլայնել մեր գործունեությունը, տալով նրան առավել դինամիկ եւ ներկայանալի բնույթ, ԳՐԻՄԱՆ ՍՊԸ-ն հիմնել է անվտանգության համակարգերի Սֆինքս.էյէմ սրահը: Ինչո՞ւ Սֆինքս. շատ պարզ` եգիպտական դիցաբանությունում Սֆինքսը հանդիսանում է պահապանի խորհրդանիշ, իսկ մեր գործունեության հիմքում դրված է Ձեր պահպանված լինելու խնդիրը: Եվ պատահական չէ, որ մեր կազմակերպության կարգախոսն է` 

 

‹‹Աստված պահպանվածին է պահպանում››

 

   Իսկ ինչո՞ւ էյէմ. դա էլ խորհրդանշում է մեր բնագավառում բարձր տեխնոլոգիաների կիրառումը:
  Հրավիրելով համագործակցության, ցանկանում եմ վստահեցնել, որ անվտանգության համակարգ նախագծելիս եւ իրականացնելիս մեր սկզբունքներն են`
   · անվտանգություն,
   · նորից անվտանգութուն,
   · եւ նորից անվտանգություն:

Տեղեկությունների վերջին թարմացումը`
20.11.2017.թ 20:59