Մի քանի տարի առաջ, մեծ ցանկություն ունենալով իրենց ներդրումն ունենալ Հայաստանի՝ իրենց նախնիների հայրենիքի օրըստօրե ամրապնդվող հեղինակության ձեւավորման գործում, եւ ակնաբուժական ոլորտում իրենց գիտելիքներն ու փորձը ներդնել Հայաստանի բժշկական համակարգում՝ բժիշկ Նադյա Ինջեյանը եւ Մհեր Առաքելյանը ձեռնամուխ եղան"Օպտոմեդ Կանադայի" հիմնման գործին:
2005թ. հուլիսի 9-ին "Օպտոմեդ Կանադան" տոնական արարողությամբ կատարեց իր պաշտոնական բացումը, որին ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ Առողջապահության նախարարությունից, տարբեր դեսպանատներից, Երեւանի պետական բժշկական համալսարանից, ՀԱԿ-ից (Համաշխարհային առողջապահության կազմակերպություն), AECP-ից (Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական կազմակերպություն), ԿՄԱՀԿԿ-ից (Կարո Մեղրիկյանի աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոն) լրատվամիջոցներից եւ ակնաբույժներ տարբեր աչքի հիվանդանոցներից: