«Միլենա» տաքսի ծառայությունն ամենամատչելիներից մեկն է Երևանում: Մեքենաները նոր են և համալրված են հատուկ սերտիֆիկացված հաշվիչ սարքավորումներով, որոնք ճշգրիտ կերպով արտացոլում են մեքենայի փաստացի անցած ճանապարհը և վերածում այն դրամային միավորի: Բացի այդ, շատ հարմարավետ են և հասանելի քաղաքի բոլոր հատվածներում: Բոլոր մեքենաները համալրված են օդորակիչներով և այստեղ աշխատում են միայն փորձառու, բարեհամբույր վարորդներ: Միլենա տաքսի ծառայությունում կարող եք վճարել նաև «Երևան քարտի» փաթեթում առկա փոխադրման կտրոնի միջոցով: