0
Բլոկնոտ
Ձեր բլոկնոտը դատարկ է: Այստեղ կազմակերպություններ ավելացնելու համար սեղմեք կամակերպության հղմանը կից սեղմակին:

Ինեկոբանկ

Կազմակերպությունը դասվում է հետևյալ կատեգորիաներին` Բանկեր
Աշխատանքային օրեր
Այժմ փակ է
Լրիվ օր` 09:05 - 17:00
Փակ է
Կազմակերպությանը տվյալները
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ Տարոն Գանջալյան - Գործադիր տնօրեն ՀՀ, Երևան, Կենտրոն, Թումանյան փող., 17 շենք +374 10 51 05 10 Տեղեկատու[email protected]www.inecobank.am
Քարտեզի վրա
Բնութագիր

"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին (ՀՀ ԿԲ Բանկային արտոնագիր № 68): 

ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:

Մեր ղեկավարներն ու աշխատակիցներն առաջնորդվում են հասարակության նկատմամբ սոցիալական պատասխանատվության գիտակցմամբ և իրենց գործունեությամբ մեր հանրապետությունում աղքատության կրճատման գործում իրենց նպաստը ունենալու ցանկությամբ: Դրա վկայությունն է այն փաստը, որ Բանկն ակտիվորեն մասնակցում է օտարերկրյա բանկերի և միջազգային կազմակերպությունների առաջարկած փոքր և միջին, ինչպես նաև` միկրո ձեռնարկությունների վարկավորման բազմաթիվ նպատակային ծրագրերի` նպաստելով տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Բացի այդ, առաջիկա տարիներին Բանկը նախատեսում է մեծացնել այդ ոլորտում տեղաբաշխվող միջոցների ծավալը` Բանկի վարկային պորտֆելում: 

Երկրում սոցիալական վիճակի բարելավմանն աջակցելու մեր պատրաստակամությունը դրսևորվում է նաև բազմաթիվ ապրանքների ապառիկ գնման համար առավելագույն նպաստավոր պայմանների ապահովմամբ, ինչպես նաև այդ ծառայության շարունակական զարգացմամբ և սպասարկման որակի բարելավմամբ:

Բանկն ունի 23 մասնաճյուղ:

Մասնաճյուղերից 9-ը գտնվում են մարզերում` Գյումրի, Վանաձոր, Լոռի, Հրազդան, Արմավիր, Արմավիր 2, Աբովյան, Աշտարակ, Արտաշատ, իսկ մյուս 14-ը` Երևանում` Կենտրոնական գործառնական գրասենյակ, Աբովյան 18, Արաբկիր, Մալաթիա, Նոր Նորք, Շենգավիթ, Շենգավիթ 2, Մաշտոց, Աջափնյակ, Կոմիտաս, Տիգրան Մեծ, Կորյուն, Զեյթուն և Խորենացի:

Տեղեկությունների վերջին թարմացումը`
29.11.2017.թ 17:12