ԳԻԶԱ համալիրի շենքն առանձնանում է իր անվանը համապատասխան տաք գույներով ու արևելյան երանգներով հարուստ ինտերիերով, բայց որը նաև իր մեջ ներառում է եվրոպական պարզություն ու հարմարավետություն: Համալիրը, կարելի է ասել, տարբեր միջավայրերի ու ճաշակների հաջողված ճարտարապետական «կոկտեյլ» է:
Համալիրի առաջին հարկում տեղակայված է շքեղ ու ընդարձակ ռեստորան- հանդիսությունների սրահը, ինչպես նաև՝ փոքրիկ խնջույքների ու լանչերի համար նախատեսված առանձնասենյակներ: Երկրորդ հարկը հյուրանոցային հատվածն է՝ 1, 2, 3 սենյականոց և Լյուքս 14 համարներով:
ԳԻԶԱՆ, ի տարբերություն քաղաքի կենտրոնի մյուս հաստատությունների, ունի մի շատ կարևոր առավելություն հատկապես ամռան ամիսների համար՝ բացօթյա ոեստորան, որտեղ կարելի է անցկացնել տարբեր տեսակի միջոցառումներ ու հանդիսություններ: Այս հատվածում կարելի է զգալ, ինչպես բնության գրկում: Կանաչ ու ծաղիկներ, փայտե տաղավարներ, ջերմ ու տրամադրող մթնոլորտ, բեմ ու մանկական խաղահրապարարակ;
Համալիրի հարմարավետ միջավայրն էլ ավելի տրամադրող է դառնում ժպտերես ու համակրելի անձնակազմի շնորհիվ: