0
Բլոկնոտ
Ձեր բլոկնոտը դատարկ է: Այստեղ կազմակերպություններ ավելացնելու համար սեղմեք կամակերպության հղմանը կից սեղմակին:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան

Կազմակերպությունը դասվում է հետևյալ կատեգորիաներին` Դատարան
Աշխատանքային օրեր
Այժմ բաց է
Լրիվ օր` 09:00 - 18:00
Փակ է
Կազմակերպությանը տվյալները
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան Դավիթ Կիմի Բալայան - Նախագահ ՀՀ, Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 24/1 +374 44 14 30 www.court.am
Քարտեզի վրա
Բնութագիր

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ 
Դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր։ 

Դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա։ Դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, իսկ միջանկյալ դատական ակտերը՝ կայացման պահից, եթե դատավարական օրենքով այլ բան նախատեսված չէ: Եթե գումարը բռնագանձելու պահանջի մասին կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, ապա Դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերով Դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը վերջնական է, վերանայման ենթակա չէ և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: 
Դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով: 

Տեղեկությունների վերջին թարմացումը`
06.05.2017.թ 12:21