«Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերությունն իր հաճախորդներին մատուցում է սպորտային խաղադրույքների և խաղային այլ ծառայություններ սկսած 2000 թ-ից: Առաջին խաղադրույքներն ընդունվել են 2000 թ-ի օգոստոսի 26-ին, որն էլ կարելի է համարել Հայաստանում բուքմեյքերական գործունեության ծննդյան օրը:
Ընկերությունն ունի իրազեկ և բանիմաց ղեկավար անձնակազմ տվյալ ոլորտի 17 տարվա աշխատանքային փորձառությամբ: Ներկայումս մեր թիմը համալրված է տարբեր մասնագետներով, այդ թվում՝ ծրագրավորողներ, թրեյդերներ, մարքեթինգի, հաճախորդների սպասարկման և այլ ոլորտների մասնագետներով: Զարգացման ներկա փուլում ռազմավարական ծրագրին համաձայն ընդլայնվում է ընկերության աշխատակազմը և կատարվում են զգալի ֆինանսական ներդրումներ:Մենք ունենք հավակնոտ ծրագրեր և ջանք չենք խնայում որպեսզի բարձրացնենք Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակը և ընդլայնենք մեր հաճախորդներին առաջարկվող ծառայությունների բազմազանությունը:
Հանրապետության ողջ տարածքում տեղակայված խաղադրույքների ընդունման սրահները հագեցած են տեխնիկական բոլոր անրաժեշտ միջոցներով և հարմարություններով հաճելի և շահավետ հանգիստ անցկացնելու համար: