Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր։