Վերաքննիչ քաղաքացիական դատարանը իր իրավասության սահմանում վերանայում է ընդհանուր իրավասության դատարանների՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերը, ինչպես նաև օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում՝ միջանկյալ դատական ակտերը:
Դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդհանուր իրավասության դատարանների՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքները դատարանում քննվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, իսկ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքները՝ միանձնյա: Դատարանում գործի քննությունն իրականացվում է Վճռաբեկ դատարանում գործի քննության կանոններով, եթե ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով այլ կանոններ նախատեսված չեն:
Դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: