Առաջին մեքսիկական ռեստորանը Երևանում
Բավական է մեկ անգամ այցելեք Մեքսիկա, և դուք անպայման կցանկանաք կրկին վերադառնալ այնտեղ: Արևի տապը, անապատը և փշոտ կակտուսներն այս երկրի միակ գրավչությունը չեն: Այն շատ ու շատ հրաշքներ կարող է առաջարկել: Կարող եք վայելել մարիաչիների կիթառի սիրառատ ելևէջները, ինչպես նաև թխամորթ գեղեցկուհիների ֆլամենկո պարը: Մեքսիկան տեկիլայի, էկզոտիկ կոկտեյլների և աննկարագրելի հույզերի երկիր է:
2000 թվականի մայիսին Երևանում մեքսիկական առաջին ռեստորանը, իր դռները բացելով հանրության առաջ, շատ արագ դարձավ քաղաքի ամենասիրված անկյուններից մեկը: Տարիների ընթացքում ռեստորանն իր հարկի տակ անց է կացրել բազմաթիվ և բազմաժանր միջոցառումներ, հաղթել է մի շարք մրցույթներում`իր արժանապատիվ տեղը գրավելով և մեծ համբավ վայելելով քաղաքի բնակիչների, զանգվածային լրատվամիջոցների, շոու բիզնեսի ներկայացուցիչների և զբոսաշրջիկների շրջանում: