0
Բլոկնոտ
Ձեր բլոկնոտը դատարկ է: Այստեղ կազմակերպություններ ավելացնելու համար սեղմեք կամակերպության հղմանը կից սեղմակին:

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

Կազմակերպությունը դասվում է հետևյալ կատեգորիաներին` Բարձրագույն և Հետբուհական Կրթություն
Աշխատանքային օրեր
Այժմ փակ է
Լրիվ օր` 09:00 - 18:00
Փակ է
Կազմակերպությանը տվյալները
ՀՀ կրթության և գիտության նախարարություն Կարինե Հարությունյան - ռեկտոր ՀՀ, Երևան, Կենտրոն, Թումանյան 42 շենք +374 10 53 05 52 ընդունարան+374 10 53 07 11 ուսումնական վարչություն+374 10 52 05 63 ընդունող հանձնաժողով+374 10 53 81 64 լեզուների ուսուցման կենտրոն+374 10 58 55 54[email protected]http://brusov.am/index.php
Կազմակերպությունը սոցիալական ցանցերում
Քարտեզի վրա
Բնութագիր

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 80-ամյա պատմությունը սկիզբ է առել 1935 թվականի փետրվարի 4-ին: Այդ օրը Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը որոշում է կայացնում փետրվարի 15-ից Երևանում հիմնել երկամյա մանկավարժական ինստիտուտ` ռուսաց լեզվի ուսուցիչներ պատրաստելու նպատակով: Առաջին տնօրեն է նշանակվում Մ. Շեուկովան:

Հինգ տարի անց` 1940 թվականին որոշվում է վերակազմել երկամյա ինստիտուտը և այն վերածել Պետական Մանկավարժական Ինստիտուտի:

1941թ. փետրվարին դպրոցներն օտար լեզվի մասնագետներով ապահովելու նպատակով ինստիտուտում բացվում է օտար լեզուների (գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն) երկամյա կուրսեր:

Հայրենական մեծ պատերազմից հետո, ինչպես ողջ երկրում, այնպես էլ մեր հանրապետությունում առաջնային նշանակություն է ստանում օտար լեզուներին տիրապետող մասնագետների պատրաստման հարցը: 1948թ. մարտի 1-ին որոշվում է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի հիմքի վրա բացել Օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ: Տնօրեն է նշանակվում Ա. Իսահակյանը:

961թ. հոկտեմբերի 3-ին. ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է կայացնում. «Հանրապետության հանրակրթական դպրոցներում ռուսաց և օտար լեզուների ուսուցիչների աճող պահանջարկը բավարարելու նպատակով 1962թ. հունվարից Երևանի պետական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի հիմքի վրա ստեղծել Ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ»:

1962թ. մարտի 2-ին ինստիտուտը անվանվում է «Վ. Բրյուսովի անվան ռուսական և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ» :

1980-ական թվականներին ինստիտուտը լայն ճանաչում ուներ ոչ միայն հանրապետությունում, այլև ողջ Խորհրդային Միության մեջ: Հայաստանի դպրոցներում ռուսաց և օտար լեզուներ դասավանդող ուսուցչական արհեստավարժ կադրերի պատրաստումը, ինստիտուտի ամբիոններում գիտահետազոտական աշխատանքների տարեցտարի ընդլայնվող ծավալը, միութենական մասշտաբով իրականացվող «Բրյուսովյան ընթերցումները», ակտիվ համագործակցությունը ոչ միայն ԽՍՀՄ հանրապետությունների, այլև արտասահմանյան երկրների մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ նկատելիորեն մեծացրել էին բուհի հեղինակությունը` հաստատուն և ծանրակշիռ դարձնելով նրա տեղն ու դերը հանրապետության ուսումնագիտական կյանքում:

1985թ. մայիսի 14-ին որակյալ կադրերի պատրաստման և գիտության զարգացման համար ինստիտուտը պարգևատրվում է Ժողովուրդների բարեկամության շքանշանով:

1995թ. մարտի 17-ին ինստիտուտը վերանվանվում է`   «Հայաստանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարան» իսկ 5 տարի անց , 2000թ. ՀՀ կառավարության որոշմամբ` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան»:

Իր գործունեության ընթացքում համալսարանը պատրաստել է շուրջ 25000 մասնագետ` ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իտալերենի, իսպաներենի ,քաղաքագիտության, երկրագիտության, միջազգային տուրիզմի, միջազգային լրագրության և այլ մասնագիտությունների գծով:

Ներկայումս ԵՊԼՀ-ում մասնագիտանում է շուրջ 4 հազար ուսանող: Բուհի ավելի քան 389 դասախոսներից 15-ը գիտությունների դոկտորներ են, 15-ը` պրոֆեսորներ, 160-ը գիտությունների թեկնածուներ և 93-ը դոցենտներ:

Տեղեկությունների վերջին թարմացումը`
23.12.2017.թ 14:45