«Կապիտալ Կոմպլեքս Գրուպ» ՍՊԸ-ն հանդիսանում է Ռուսաստանյան շինարարական շուկայում շուրջ 15 տարի գործող «Ստրոյսպեցմոնտաժ» ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում:
«Ստրոյսպեցմոնտաժ» ընկերությունը Մոսկվա և Վլադիմիր քաղաքներում տարիների ընթացքում իրականացրած որակյալ շինարարական նախագծերի շնորհիվ հասցրել է իր ուրույն տեղը գրավել Ռուսաստանյան շինարարական շուկայում` մեծ վստահություն և պահանջարկ վայելելով սպառողների շրջանում: 2015թ. փետրվար ամսից Հայաստանում ևս կատարվում են մի քանի ներդրումային ծրագրեր շինարարության ոլորտում: Ընկերության նպատակն է կառուցել միայն միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան որակյալ և մատչելի կառույցներ: Ընկերությունում ներգրաված են շինարարության ոլորտի լավագույն մասնագետները, որոնց հարուստ փորձը, բարձրակարգ ժամանակակից շինանյութերը, ինովացիոն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստանալ բարձր որակ:
Մեր կողմից կառուցվող շենքերն ու շինությունները առանձնանում են իրենց ճարտարապետական յուրօրինակ ոճով և հետաքրքիր լուծումներով: Օրեցօր ավելանում են մեր հաստիքային աշխատատեղերը և նոր աշխատատեղեր բացվում:
Ընկերությունը մշտապես կատարելագործվում է՝ գործի դնելով մեր ողջ փորձը, գիտելիքները և գիտության նվաճումները, որպեսզի բավարարենք մեր հաճախորդների պահանջները:
Ձեր հարմարավետությունը մեր աշխատանքն է
Հարգանքներով «Կապիտալ Կոմպլեքս Գրուպ»