0
Բլոկնոտ
Ձեր բլոկնոտը դատարկ է: Այստեղ կազմակերպություններ ավելացնելու համար սեղմեք կամակերպության հղմանը կից սեղմակին:

Ավալոն Ռեստորան և Հյուրանոց

Կազմակերպությունը դասվում է հետևյալ կատեգորիաներին` ՌեստորանՀյուրանոց
Աշխատանքային օրեր
Այժմ բաց է
Լրիվ օր` 00:00 - 00:00
Փակ է
Կազմակերպությանը տվյալները
«ԱՎԱԼՈՆ» ՍՊԸ Ղազար Մխիթարյան - Տնօրեն ՀՀ, Կոտայքի մարզ, Արամուս գյուղ, Աբովյանի տարածաշրջան +374 99 06 00 54 բջջ.+374 94 54 99 55 բջջ.+374 222 60 05 4 [email protected]www.avalonhotel.am
Կազմակերպությունը սոցիալական ցանցերում
Քարտեզի վրա
Բնութագիր

2012 թվականին հիմնադրված «Ավալոն» համալիրը հագեցած է ծառայությունների մատուցման եւ անվտանգության ապահովման նորագույն տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս ամենաբարձր մակարդակի ծառայություն մատուցել բոլոր հյուրերին՝ անկախ սենյակի տեսակից եւ գնից: 

Մենք առաջարկում ենք Ձեզ հանգստանալ գործնական հանդիպումներից, աշխատանքից, առօրյա հոգսերից եւ վայելել մաքուր օդն ու բնությունը՝ շրջապատված գեղատեսիլ լեռներով: Անկախ նրանից, թե ինչ նպատակով եք այցելել «Ավալոն» հյուրանոց, մենք կօգնենք Ձեզ լիովին հանգիստանալ: 

«Ավալոն» հյուրանոցը բաղկացած է 8 մեկսենյականոց եւ 1 երկուսենյականոց համարներից: Մեր բոլոր համարները հարմարավետ են, չկրկնվող ներքին հարդարմամբ եւ ունեն.

• անհատական օդորակիչ,
• մինիբար եւ արբանյակային հեռուստատեսություն,
• ինտերնետ հասանելիություն (Wi-Fi), 
• իսկ լոգարանում՝ լոգախցիկ, մշտական տաք եւ սառը ջուր:

Յուրաքանչյուր համար ունի նաեւ առանձին ավտոկայանատեղ: 

Մեր փորձառու անձնակազմն ուրախությամբ կդիմավորի Ձեզ եւ լավագույնս կսպասարկի մեր հյուրանոցում: 

Հենց նախաշեմին Ձեր ուշադրությունը կգրավի եւ կբարձրացնի Ձեր տրամադրությունը մեր փոքրիկ, բայց սիրով խնամված պարտեզը՝ զարդարված գույնզգույն ծաղիկներով:

«Ավալոն» ռեստորանն ունի 60 հոգու համար նախատեսված ճաշասրահ եւ առանձին քարե ու փայտե տաղավարներ՝ նախատեսված 6 կամ 12 մարդու համար: Տաղավարները գտնվում են անմիջապես այգում, որտեղ մրգերի սեզոնին Դուք կարող եք համտեսել դրանք՝ հենց ծառերից քաղելով: 

Այստեղ Դուք կարող եք ոչ միայն համեղ սնվել ընկերների հետ կամ ընտանիքով՝ օգտվելով ավանդական հայկական եւ եվրոպական խոհանոցներից, այլ նաեւ անցկացնել զանազան տոնական եւ հոբելյանական միջոցառումներ: Ի դեպ, մեր անիմատորները կարող են ապահովել Ձեր երեխաների ժամանցը մեր բարեկարգ խաղահրապարակում: 

Մեր համալիրի տարածքում կան նաեւ լճակներ՝ կենդանի ձկներով (թառափ, իշխան) եւ խեցգետիններով: Մենք Ձեզ հնարավորություն ենք ընձեռնում ընտրելու Ձեր հավանած ձուկը եւ մասնակցելու դրա պատրաստման գործընթացին կամ էլ վայելելու թարմ եփած խեցգետինները՝ լցնովի գարեջրով: 

Բացի այդ, կարող եք նաեւ հետեւել, թե ինչպես են թոնրում պատրաստում թարմ հայկական լավաշ: 

Մաղթում ենք Ձեզ հաճելի եւ հետաքրքիր հանգիստ: 

Տեղեկությունների վերջին թարմացումը`
01.11.2017.թ 18:30