Ընկերությունը հիմնադրվել է ԼՂՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի N 484 որոշմամբ (պետական գրանցում է ստացել 2007թ-ի դեկտեմբերի 12-ին «ԱՐՑԱԽ ՀԷԿ» անվանումով և «փակ բաժնետիրական ընկերություն» կազմակերպա-իրավական ձևով), որի համաձայն Ընկերության 100% բաժնետոմսերի սեփակատեր էր ԼՂՀ-ը` ի դեմս Կառավարության:
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է «ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ-ի (գրանցված` ԼՂՀ-ի արդարադատության նախարարության ռեգիստրի բաժնի կողմից 28.02.2005թ., գրանցման համար` 443.120.20892, վկայական` 001350) առանձնացման միջոցով վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է նրա իրավահաջորդը` բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին համապատասխան:
ԼՂՀ Կառավարության 2008թ. մայիսի 13-ի «ԱՐՑԱԽ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» թիվ 360 որոշման համաձայն «ԱՐՑԱԽ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցված` ԼՂՀ-ի արդարադատության նախարարության ռեգիստրի բաժնի կողմից 12.12.2007թ., գրանցման համար` 443.120.11328, վկայական` 02 Ա 001980) վերակազմավորման միջոցով վերակազմակերպվել է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.-ի հունիսի 9-ից ընկերությունը կրում է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ ֆիրմային անվանումը և կազմակերպա-իրավական ձևը:
Ընկերության հիմնական ակտիվը Սարսանգի հիդրոէլեկտրակայանն է, որը կառուցվել է 1976թ. ԼՂՀ հիմնական գետի` Թարթառի վրա և համարվում է նախկին ԽՍՀՄ լավագույն և սարքավորումներով առավելագույնս հագեցած ՀԷԿ-երից մեկը: Սարսանգի ՀԷԿ-ը հագեցած է երկու հիդրոտուրբիններով` յուրաքանչյուրը 25 ՄՎտ դրվածքային հզորությամբ և վայրկյանում 33.2 մ3 ջրի օգտագործման ծավալներով:
Սարսանգի ջրամբարը նախատեսված է թարթառ ՀԷԿ –ի միջին բազմատարյան 558մլն մ 3ջրհոսքը կուտակելու համար: Ջրամբարի լրիվ ծավալը կազմում է 565 մլն մ3, իսկ օգտատակ ծավալը 495 մլնմ3 ու հայելու մակերեսը կազմում է 14,2 կմ2 Ջրամբարից հաշվարկային ջրթողը 840 մ3/վրկ. Է, որից 740 մ3/վրկ-ը վթարային ջրթողով, 70 մ3/վրկ-ը դերիվացիոն համակարգով ու 30 մ3/վրկ-ը ոռոգման փականներով: Ամբարտակի երկարությունը կազմում է 550մ, մաքսիմալ ճնշումը 126 մ է, իսկ հաշվարկային ճնշումը 87,5մ: Ջրամբարի աջ ափին գետի հունի մակարդակին կառուցված է շինարարական թունել 430մ:
Վթարային ջրթողի երկարությունն է 254մ. Իսկ դերիվացիոն ջրթողի երկարությունն է 280մ;
2007թ. Նոյեմբեր ամսից Սարսանգի ջրամբարն ու ՀԷԿ-ը շահագործվում են <Արցախ ՀԷԿ> ԲԲԸ-ն կողմից:
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ն ստեղծմամբ 2008թ. ԼՂՀ կառավարությունը, որպես առաջնահերթ կանխանշել էր 5 փոքր հիդրոկայանների շինարարությունը Թ-1,Թ-2,Թ-3,Մ-1 և Մ-2:
2010թ. շահագործման է հանձնվել «Թրղի-1» ՓՀԷկ-ը`3,0 ՄՎտ դրվածքային հզորությամբ և 13,0 մլն. կՎտ/ժամ միջին տարեկան արտադրանքով:
«Թրղի-2» ՓՀԷկ-ը շահագործման է հանձնվել 2011թ. 5,9 ՄՎտ դրվածքային հզորությամբ և 22,0 մլն կՎտ /ժամ միջին տարեկան արտադրանքով:
2012թ. Ընկերության կողմից շահագործման է հանձնվել «Մատաղիս-1» և «Մատաղիս-2» ՓՀԷկ-րը համապատասխանաբար 4,8 և 3,0 ՄՎտ դրվածքային հզորություններով և 22,0 և 13,0 մլն կՎտ/ժամ միջին տարեկան արտադրանքներով:
2015թ. շահագործման է հանձնվել «Թրղի-3» ՓՀԷկ-ը, որի դրվածքային հզորությունը 5,0 ՄՎտ է, իսկ միջին տարեկան արտադրանքը 18մլն կՎտ/ժամ :