0
Բլոկնոտ
Ձեր բլոկնոտը դատարկ է: Այստեղ կազմակերպություններ ավելացնելու համար սեղմեք կամակերպության հղմանը կից սեղմակին:

Արցախ Բանկ Կենտրոնական գրասենյակ ՀՀ-ում

Կազմակերպությունը դասվում է հետևյալ կատեգորիաներին` Բանկեր
Աշխատանքային օրեր
Այժմ փակ է
Լրիվ օր` 09:00 - 18:00
Փակ է
Կազմակերպությանը տվյալները
«ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ Արթուր Մխիթարյան - Գործադիր տնօրեն ՀՀ, Երևան, Կենտրոն, Չարենցի փող., 1բ շենք +374 60 747769 +374 60 74 77 79 [email protected]www.artsakhbank.com
Քարտեզի վրա
Բնութագիր

«Արցախբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկ է, որի առաքելությունն է` իր սպասարկման տարածաշրջանում աջակցությունը սոցիալական և տնտեսական արդյունավետ ծրագրերի իրականացմանը, փոքր և միջին բիզնեսի կայացմանն ու զարգացմանը:

«Արցախբանկ»-ը ունիվերսալ բանկ է: ԱՀ-ում այն իրականացնում է նաև ԱՀ պետական բյուջեի, ԱՀ կառավարության և այլ պետական մարմինների բանկային սպասարկում:

Բանկը հանդիսանում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ բաժնետեր եւ «ArCa» վճարային համակարգի լիիրավ անդամ, MasterCard International միջազգային վճարային համակարգի եւ SWIFT միջազգային փոխանցումների համակարգի անդամ:

Հանդիսանալով հուսալի գործընկեր` Բանկն իր հաճախորդներին է առաջարկում է ANELIK, Intel Express, MoneyGram, Unistream միջազգային դրամական փոխանցումների համակարգերը, որոնց շնորհիվ հնարավոր է արագ և ապահով, առանց հաշվի բացման ստանալ և ուղարկել գումարներ աշխարհի ցանկացած երկիր:

«Արցախբանկ»-ը, վերջին տարիներին լայնորեն համագործակցելով «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի և «Բնակարաններ երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի, Արցախի ներդրումային հիմնադրամի հետ, իրականացնում է նպատակային ծրագրեր, որոնց շրջանակներում անհատներին տրամադրվում են հիփոթեքային վարկեր մատչելի պայմաններով` բնակարանների ձեռքբերման և բնակարանային պայմանների բարելավման նպատակով:

Համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 23.12.2016թ. գրանցված «Արցախբանկ» ՓԲԸ Կանոնադրության` Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 23,261,150,000 (քսաներեք միլիարդ երկու հարյուր վաթսունմեկ միլիոն հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

Բանկի սպասարկման ցանցը ներառում է  22 մասնաճյուղ, որոնցից 15-ը գործում են Արցախում, 7-ը` Երևանում: 

Բանկի աշխատակիցների թիվը առ 01.05.2017թ.` 514:

- See more at: http://www.artsakhbank.com/about-us.html#sthash.0f8MTtHw.dpuf

Տեղեկությունների վերջին թարմացումը`
29.11.2017.թ 17:13