Ապարան Գրուպ ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին:
Ի սկզբանե ընկերությունն առաջարկել է զովացուցիչ ըմպելիքների լայն տեսականի, որը շատ կարճ ժամանակահատվածում իր ուրույն տեղն է զբաղեցրել ըմպելիքների շուկայում:
2013 թվականի սեպտեմբերից ընկերությունը զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ, ինչպես նաև առաջարկում պանիրների լայն տեսականի` Լոռի, Չանախ, Սուլուգունի, Ապխտած, Մոցառելա և այլն:
Արտադրատեսակի բարձր որակը պայմանավորված է բացառապես անարատ կաթի օգտագործմամբ: Արտադրամասը գտնվում է Ապարան քաղաքում, որը հնարավորություն է ստեղծում մթերել բացառապես թարմ և բարձ որակի կաթ:
Ապարան քաղաքը հայտնի է իր անապակ աղբյուրի ջրերով: Այս հանգամանքը հաշվի առնելով, «Ապարան Գրուպը», Ճապոնիայից ներկրված միջազգային նորմերին համապատասխան հոսքագծերով, իր սպառողին է առաջարկում Ապարան Ակվա ապրանքային նշանով աղբյուրի բնական ջուրը:
Ջուրը սերտիֆիկացված է ISO 2200-2005 միջազգային սերտիֆիկատով և արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել արտահանողների շրջանում: