Հարցը կարող է փոքր-ինչ տարօրինակ թվալ։ Սակայն պատասխանը՝ ավելի հետաքրքիր է։ Մեզ “ստիպեցին” մեր հաճախորդները։ Մինչ այդ “ԱՆԻ պլյուս” ընկերությունը երկար տարիներ տաքսի ծառայությունների շուկայում էր և կարողացել է առաջատար դիրքեր գրավել։ Փորձը ցույց տվեց, որ բացի ուղևորափոխադրումներից՝ մեր վարորդներին հաճախ դիմում էին առաքման խնդրանքով։ Այսինքն՝ խնդրում էին համապատասխան վճարի դիմաց որևէ իր փոխանցել։ Մեր վարորդներն, իհարկե, մեծ մասամբ կատարում էին այդ պատվերները, սակայն ոչ բոլորն էին համաձայնում, ասենք, ծաղկեփունջ հասցնել պատվիրատուի սիրած աղջկան կամ գումար փոխանցել որևէ մեկին։ Այս ամենը մեզ ստիպեց լրջորեն մտածել առանձին և համակարգված, հարմարավետ առաքման ծառայություն մատուցելու ուղղությամբ։ Եվ “ԱՆԻ պլյուս” առաքումը իր գործունեությունը սկսեց 2014 թվականից։