0
Բլոկնոտ
Ձեր բլոկնոտը դատարկ է: Այստեղ կազմակերպություններ ավելացնելու համար սեղմեք կամակերպության հղմանը կից սեղմակին:

ՄՏՍ Հայաստան

Կազմակերպությունը դասվում է հետևյալ կատեգորիաներին` Հեռահաղորդակցություն, Ինտերնետ և Հոսթինգ
Աշխատանքային օրեր
Այժմ փակ է
Լրիվ օր` 09:00 - 18:00
Փակ է
Կազմակերպությանը տվյալները
«ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ Ռալֆ Յիրիկյան - գլխավոր տնօրեն ՀՀ, Երևան, Կենտրոն, Արգիշտիի փող., 4/1 շենք +374 60 77 11 11 +374 93 56 87 77 Բջջ.+374 93 29 71 11 Զանգերի սպասարկման կենտրոնwww.mts.am
Քարտեզի վրա
Բնութագիր

2005 թ. հուլիսի 1-ին կատարված առաջին զանգով ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում սկզբնավորեց հեռահաղորդակցության ոլորտի նոր դարաշրջան` բջջային կապը հասանելի դարձնելով բոլորին: Բազմապիսի նորարարական ծառայությունների, բաժանորդամետ մոտեցման և հանրապետությունում ամենաընդարձակ ռադիոծածկույթի շնորհիվ այժմ երիտասարդներն ու գործարարները, հեռավոր լեռնային շրջանների բնակիչներն ու տնային տնտեսուհիները` բոլորը հավասարապես նախընտրում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայությունները: Իսկ ընկերության` արտասահմանյան օպերատորների հետ ռոումինգային համագործակցությունը թույլ է տալիս հայաստանցի բաժանորդներին կապ պահպանել հայրենիքի հետ, ուր էլ որ լինեն:

Իր կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության միջոցով ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկիզբ դրեց կոմերցիոն կազմակերպությունների ու հասարակության ամուր համագործակցությանը` սատարելով սոցիալական, մշակութային, առողջապահական, մարզական ու կրթական բազմազան նախաձեռնությունների:

2007 թ.-ին, բաժնետոմսերի 80 տոկոսի վաճառքի արդյունքում, ընկերությունը դարձավ աշխարհում խոշորագույն միջազգային բջջային օպերատորներից մեկի` ՄՏՍ-ի դուստր ձեռնարկությունը: Այս ինտեգրումը թույլ տվեց հեռահաղորդակցության ոլորտի նորագույն ձեռքբերումները հասանելի դարձնել մեր բաժանորդներին:

2009թ.-ին գործարկվեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G ցանցը` հնարավոր դարձնելով օգտվել այնպիսի ծառայություններից ինչպիսիք են, գերարագ շարժական ինտերնետը, տեսազանգն ու բջջային հեռուստատեսությունը:

2010թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը, առաջինը Հայաստանում, հայտարարեց 4G/LTE ցանցի փորձնական գործարկման մասին: Շարժական հեռահաղորդակցության նոր սերնդի` LTE տեխնոլոգիան թույլ է տալիս տվյալների լայնաշերտ փոխանցման միջոցով մատուցելու որակապես նոր և ավելի մեծ թողունակություն պահանջող ծառայություններ, այդ թվում` ավելի մեծ ծավալով և նվազագույն հապաղմամբ` տվյալների փոխանցում, ինտերնետային կայքերի դիտում, օնլայն խաղեր, HD ֆորմատի տեսանյութերի դիտում:

Տեղեկությունների վերջին թարմացումը`
25.10.2017.թ 16:54